ArmLur.am-ը գրում է.

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` Արմավիրի մարզի ճանապարհին մեքենայի մեջ ինքնասպան եղած անձը «Որսորդ միության» անդամ էր եւ դեռ ավելին մասնակցել է 44-օրյա պատերազմին:
Ի դեպ զենքը, որով նա ինքնասպան է եղել մեքենայի մեջ, պատկանել է իրեն: Իսկ թե ինչու է նա գնացել այդ քայլին, դեռւս պարզ չէ:

Հիշեցնենք,որ Ըստ Shamshyan.com-ի օգոստոսի 30-ին, հրազենի գործադրմամբ ինքնասպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:10–ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20–րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «ինքնաթիռի թևեր» կոչվող հատվածում ինքնասպանություն է տեղի ունեցել:
Ոստիկանները Երևան-Արմավիր ավտոճանապարհի նշված կիլոմետրի ձախակողմյան հատվածում հայտնաբերել են BMW մակնիշի ավտոմեքենան, որի մեջ վարորդի կողքի առջևի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենաին վնասվածքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել