Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Յունայթեդը» կրճատել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձը, հայտնում է Daily Mail-ը:

Պորտուգալացու աշխատավարձը կրճատվել է պայմանագրում նշված կետի համաձայն, որտեղ ասվում է, որ ֆուտբոլիստի եկամուտը կկրճատվի 25%-ով, եթե 2021/22 մրցաշրջանի ավարտին «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք չբերի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

Ռոնալդուն դժգոհ է, որ ակումբը գնաց նման քայլի, չնայած այն բանին, որ նախորդ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում 18 գոլ էր խփել։

Ավելի վաղ հաղորդվում էր հարձակվողի՝ «Յունայթեդից» հեռանալու ցանկության մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել