Starnews.am-ը գրում է․

Այսօր՝ օգոստոսի 25-ին, սիրված երգիչ, երգահան Հայկոն կդառնար 49 տարեկան։ Նրա ծննդյան առիթով ընկերները Հայկոյին նվիրված համերգ են կազմակերպել, որի ընթացքում կատարելու են Հայկոյի երգերը։

Օրերս Starnews-ի աչքից չի վրիպել Հայկոյի էջում հրապարակած արխիվային կադրերը, որոնցում ներկայացված էին տարբեր տարիների  մրցանակաբաշխություններից հատվածներ։ Տեսանյութին կից պաշտոնական էջում գրված է հետևյալը, որը ներկայացնում ենք ստորև առանց խմբագրման․

«Ետ նայիր ու տես, որ քեզ սիրում են»:

Հայկոն տասնյակից ավելի լավագույն մրցանակներ ունի տարբեր անվանակարգերում, իսկ 2011-ին Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ «Տասնամյակի երգիչ» մրցանակին: Բայց ոչ մի մրցանակ, ոչ մի կոչում չի համեմատվի այն սիրո հետ, որ վայելում էր կյանքի ընթացքում, նա կմնա հավերժ սիրված, սիրո հավերժ երգիչ»։

Տեսանյութը դիտել՝ այստեղ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել