Armsport.am-ը գրում է․

Լիսաբոն «Սպորտինգը» մտադիր է թիմ վերադարձնել իր սան հանդիսացող Կրիշտիանու Ռոնալդուին և արդեն առաջարկ է արել 37-ամյա ֆուտբոլիստին։

Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Սակայն պորտուգալական ակումբը չի նախատեսում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողի տրանսֆերը գնել, այլ ցանկանում է ֆուտբոլիստին ստանալ ազատ գործակալի կարգավիճակով։ Կրիշտիանուի պայմանագրի ժամկետը անգլիական թիմի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։

Ռոնալդուն «Սպորտինգի» կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ավելի ուշ նա տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ հետո խաղացել է «Ռեալում» և «Յուվենտուսում»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կրիշտիանուն ծրագրում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոյի տրանսֆերը կարող է փոխել պորտուգալացի ֆուտբոլիստի որոշումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել