Հեղափոխությունից հետո առաջին բանը,որ արժեզրկվեց մեր երկրում, նախագահի ինստիտուտն էր: Արմեն Սարգսյանը մի բան չէր, բայց ա՛յ Խաչատրյան Վահագը, որ մի գիշերում Խաչատուրյան դարձավ, անգերազանցելի դուրս եկավ այդ ինստիտուտի վարկաբեկման գործում՝ «Բաղրամյան 26»-ը դարձնելով ասենք «Չորբուլախ» անվան հոմանիշի պես մի բան:

Հետպատերազմյան Հայաստանը շարունակում է բախվել գոյութենական խնդիրների. վտանգված սահմաններով Հայաստանի ու Արցախի ֆոնին մեկ էլ՝ «Սուրմալուի» ողբեգությունը:

Բայց Նիկոլի անձնական օգտագործման նախագահի համար այս ամենը կարծես ոչ թե մեր երկրում է տեղի ունենում, այլ ասենք Մարսի մի որևիցե խորխորատում. ո՛չ հմում է, ո՛չ գմում Խաչատրյան Վահագը՝ ԶԼՄ-ներին հույս տալով, որ շուտով կարձագանքի «թառլանը»:

Խայտառակությունն է՛լ ինչպե՞ս է լինում: Լա՛վ, ոչ բարով նախագահ ես, օրինակ վերցրու այլազգի քո կոլեգաներից, գոնե մի ցավակցական հեռագիր հղիր «հեռու տեղերից», գոնե մի բա ասա, ասա պու…

«Պու»-ով հարցը չի լուծվելու, քանի որ պետք է պատասխան տան բոլորը՝ չպահպանված անվտանգային կանոնների, անարդյունավետ աշխատանքի, խնդիրներին մատների արանքով նայելու ու էլի մի շարք բաների համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել