Ամբողջ գիշեր արտակարգ աշխատանքներ են տարվել, զոհերի թիվը 16 է, անհետ կորածների թիվը 18 էր, սակայն 1 անհետ կորածի մասով մենք ստացել ենք զանգ, որ տվյալ քաղաքացին երկրում չէ, այսինքն՝ ողջ է և ընդհանրապես այստեղ չի եղել․ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԻ նախարարը:

Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է: ԱԻ նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ անհետ կորած  է համարվում 10 քաղաքացի։

Հիշեցնենք,որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հեևւանքով կա 16 զոհ։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է, սակայն բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել