Յուրաքանչյուր երկիր առանձնանում է իր օրենսդրությամբ։ Որոշ օրենքներ կարող են պաշտպանել մշակութային, պատմական ու առողջապահական արժեքներ, իսկ մյուսները զարմանք առաջացնեն։ Շատ ավելի լավ կլինի, եթե ճանապարհորդելիս իմանաք այս օրենքների մասին, որպեսզի
անախորժությունների չհանդիպեք։


Ներկայացնում ենք 5 հետաքրքիր օրենք ամբողջ աշխարհից, որ կարևոր է իմանալ տվյալ երկիր հաճախելուց։

1. Դուբայում կեղտոտ մեքենան կարող է մեծ տուգանքի պատճառ դառնալ


Միացյալ Արաբական Էմիրություններում կան մի շարք խիստ և միաժամանակ տարօրինակ օրիենքներ։ ԱՄԷ-ի համար շատ կարևոր է երկրի վարկանիշը, այդ պատճառով երկրում գոյություն ունի երկու տարբեր տուգանք՝ կեղտոտ մեքենա ունենալու և այն չլվալու համար։ Արաբների կարծիքով՝ կեղտոտ մեքենաները «փչացնում են երկրի իմիջը»։ Արդյունքում՝ կեղտոտ մեքենան կարող է քարշակվել, իսկ սեփականատերերը կտուգանվեն մինչև 3000 դիրհամ (590 ֆունտ
ստեռլինգ):

2. Ավստրալիայի Վիկտորիա նահանգում անօրինական է համարվում ինքնուրույն փոխել լամպը, եթե լիցենզավորված էլեկտրիկ չեք

Վիկտորիայի օրենքների համաձայն՝ առանց համապատասխան լիցենզիայի էլեկտրական լամպ փոխելն անօրինական է։ Օրենքի խախտումը կարող է հանգեցնել 10 ավստրալական դոլարի տուգանքի։

3․ Անգլիայում անծուխ արտադրատեսակները չեն հավասարեցնում սիգարետին

Անգլիայի կառավարությունը թույլատրում է անծուխ արտադրատեսակների վաճառքն ու օգտագործումը հանրային վայրերում՝ որպես սիգարետի այլընտրանք։ Թունաբանության Կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն՝ անծուխ արտադրատեսակները՝ էլ․ սիգարետն ու ծխախոտի տաքացման համակարգերը ավելի քիչ ռիսկ են պարունակում։ Այս արտադրատեսակները պարունակում են 90% ավելի քիչ վնասակար նյութեր՝ ի տարբերություն վառվող սիգարետի։ Միաժամանակ՝ նշվում է, որ սիգարետի հիմնական վնասը հասցնում են արտադրվող ծուխն ու խեժը։

4․ Բուդդայի հետ լուսանկարվելը վիրավորանք է Շրի Լանկայում

Շրի լանկայում Բուդդայի արձանին մեջքով կանքնած սելֆիներ անելը մեծ վիրավորանք է համարվում։ Ձեզ կարող են ստիպել ջնջել նկարները։ Եթե հրաժարվեք, կմիջամտի ոստիկանությունը։ Բուդդայի կողքին նկարները թույլատրվում են, եթե դուք դեմքով կանգնած եք դեպի արձանը, բայց ոչ երբեք մեջքով կանգնած լինելու դեպքում։

5․ Իտալիայի Վենետիկ քաղաքում արգելվում է կերակրել աղավնիներին

Զբոսաշրջիկների կողմից կերակուրով գայթակղված՝ Վենետիկի Սբ․ Մարկոյի հրապարակում ամեն օր հազարավոր աղավնիներ են հավաքվում։ Նշվում է, որ թռչուններից հետո հրապարակի մաքրումը քաղաքացիներից յուրաքանչյուրի համար արժենում է տարեկան 275 եվրո։ Այս պատճառով օրենսդիր մարմինները թռչունների կերակրումն անօրինական հայտարարեցին 2008թ․-ին։ Եթե Ձեզ տեսնեն աղավնիներին կերակրելիս, կարող եք տուգանվել մինչև 700 եվրոյով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել