Armsport.am-ը գրում է․

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է «Ոսկե գնդակի» մասին իր կարծիքով, ինչպես նաև խոստովանել, որ սիրում է հետևել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դիմակայությանը։

«Ոսկե գնդակը» ուղեգիր է դեպի մեծ աշխարհ: Ինչ վերաբերում է իմ սերնդի ներկայացուցիչներին, ապա մեզ համար «Ոսկե գնդակը» առաջին հերթին Մեսսիի և Ռոնալդուի դիմակայությունն է։ Կարող ենք նաև հիշել Ռոնալդինյոյին, բայց այս երկուսն իրենց դիմակայությամբ ստվերեցին բոլորին։

Ամեն տարի բոլորին հետաքրքրում էր, թե այս անգամ ով է շահելու մրցանակը։ Դա անհավանական էր: Հետաքրքիր էր նրանց հետևելը»,- Մբապեի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։

Մրցանակի ներկայիս դափնեկիրը ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին է, ով այս տարի մրցանակի հավակնորդների թվում չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել