«Հրապարակ» թերթը գրում է․ «Քաղպայմանագրում կադրային բանկն այնքան սնանկ է դարձել է, որ երեկ Արարատի մարզի երկու խոշոր համայնքներում՝ Արարատում եւ Վեդիում ՔՊ տարածքային միասնական խորհուրդ են ձեւավորել եւ նախագահ ընտրել Նիկոլ Փաշինյանի կոկորդիլոսագետ սանիկ, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանին:

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, այնքան է փոքրացրել վստահելիների շրջանակը, որ չի հանդուրժում քիչ, թե շատ ինքնուրույն մարդկանց։

Օրինակ, Արարատում կարող էր, դիցուք, Հովիկ Աղազարյանին, կամ մարզպետ Սեդրակ Թեւոնյանին պատասխանատու նշանակել, բայց վերջիններս վստահություն չեն ներշնչում:

Մարզում բաց է միայն Մասիսի ՔՊ խորհրդի ղեկավարի հարցը, այստեղ էլ վստահելի թեկնածուի փնտրտուքները շարունակվում են: Արտաշատում, հիշեցնենք, ավելի վաղ գործող համայնքապետ Կառլեն Մկրտչյանն էր ընտրվել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել