ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում հարուցվել և վարույթ է ընդունվել 2022թ. օգոստոսի 12-ին` ժամը 08:45-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Մելիքավան փողոցի ճանապարհահատվածում 1992թ. ծնված ՌԴ քաղաքացի Ի.Ֆ.-ի վարմամբ «HAVAL H9» մակնիշի և ԱՀ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի 1996թ. ծնված Է.Գ.-ի վարմամբ «Վազ 21 07» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով վերջինիս ավտոմեքենայում գտնվող ուղևորներ՝ 1971թ. ծնված Հ.Գ.-ի, 1970թ. ծնված Ն. Դ.-ի, 1972թ. ծնված Լ. Մ.-ի և 1966թ. ծնված Ս.Ն.-ի մահվան, իսկ վարորդ Է.Գ.-ի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործը:
❗️Դեպքի վայր է մեկնել ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քնիչը:
❗️Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
❗️Նախաքննությունը շարունակվում է:
❗️Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Возможно, это изображение 1 человек и дорогаВозможно, это изображение автомобиль и на открытом воздухе
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել