Արձանագրենք, որ եռամսյա հավաքներից մեկ շաբաթ է անցել և ունենք հավաքի զորակոչված մեկ զինծառայողի հանկարծամահության դեպք, ևս մեկ զինծառայողի ճակատագիր շարունակում է անհայտ մնալ՝ որոնողական աշխատանքները Սևանա լճի հատվածում շարունակվում են։
Ինչ-որ մեկը հիշում է՞, թե ի՞նչ նպատակով են պաշտոնապես անցկացվում այս հավաքները՝ քաղաքական մոտիվները դեռ մի կողմ՝ շատ քչերը։
Անունը դնում են ուսումնական հավաքներ, բայց «ուսումնական» բառը փնտրում ու չես գտնում։
Դրա համար այս հավաքների տակ ամեն ինչ կարելի է փնտրել և գտնել, բացի իր բուն նպատակից։
Բովանդակության, կազմակերպչականի, կարգապահության մասին չխոսեմ՝ ամեն ինչ արդեն պարզ է։
Հետևանքները, նման դեպքերում, ակնհայտ են ու այս ամենը տարածաշրջանում լարվող իրադրության պայմաններում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել