ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ ՆԻկոլ փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցերը։

Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ  հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։

Կողմերը վերահաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի ու նոյեմբերի 26 եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել