Թուրքի շպիոն Արար(բ)ատը ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակին, ընդգծելով Հայաստանի հավատարմությունը՝ խաղաղութան օրակարգին, արձանագրելով ադրբեջանական կողմի լկտիությունը՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում, կարևորել Մինսկի խմբի ձևաչափը և այլ, և այլն:

Կթվա, թե Միրզոյան Արարատը մեծ հերոսություն է անում, որ դեսպաններին ներկայացնում է եղելությունը, բայց առնվազը հիմար պետք է լինել՝ չհասկանալու, որ դեսպանները Արարատի պատմածից առնվազը մի քանի անգամ ավելի շատ բան գիտեն, իսկ այն, ինչ անում է Արարատը, սովորական ժամավաճառություն է, և ոչ ավելին. դեսպանների հետ հանդիպումը Հայաստանին ոչինչ չի տալու:

Գլխավոր հարցը, որ Արարատի հետ հանդիպման եկած դեսպանները պետք է բարձրացնեին, թերևս հետևյալն է՝ պարո՛ն Արաբատ, իսկ ի՞նչ է արել ձեր կառավարությունը, որ երկիրն այս օրվան չհասներ կամ հասնելու դեպքում էլ պատրաստ լիներ: Ի՞նչ անենք մենք, եթե քո շեֆը դեռ «աղջիկ ժամանակներից» մոլի թրքասեր է ու իր ծննդյան սև օրվանից ազգին քարոզում է, Արցախի ադրբեջանացում, Մեղրիի հանձնում ու եսիմ է՛լ ինչ:

Միրզոյան Արարատը բացարձակ անադեկվատ է այն ամենին, ինչ կարավում է աշխարհում: Աշխարհում աննախադեպ տուրբուլենտ մի շրջափուլ է, աշխարհակարգ է փոխվում, ու հենց այդ պատճառով էլ գրեթե բոլոր երկրները յուրատեսակ քննություն են հանձնում՝ ով ինչի է ընդունակ, կենսունա՞կ է, թե՞ ոչ. ընթանում է բնական ընտրության պրոցես, որի վերջնարդյունքում աշխարհի քարտեզից ջնջվելու են եկրներ, դրանց փոխարեն առաջանալու են նորերը և այլն: Ավելին՝ մենք ապրում ենք մի աշխարհում, ուր ամեն մեկն իր հոգսերը գլխավորապես ու նախևառաջ ինքնուրույնաբար է հոգում:

Ի՞նչ է ակնկալում Հայաստանը ծնկի բերած թիմի կարկառուն Արաբատը, դեսպանները պետք է լուծեն Հայաստանի՝ միջուկային գերտերություն դառնալու հա՞րցը, թե՞ դիցուք եվրոպացի դեսպաններն իրենց շեֆերին պետք է համոզեն հրաժարվել ադրբեջանական նավթից: Ի գիտություն բոլորի՝ ոչ էլ Ուկրաինայում կրակն ընկած ռուսներն են աճապարելու հապճեպորեն լուծելու Արաբատի խնդիրները:

Հայաստանի խնդիրները պետք է լուծեին Հայաստանի իշխանությունները, որոնք, սակայն, նույնիսկ պատերազմից հետո խելքները գլուխները չհավաքեցին, բանակը նորմալ չվերազինեցին, համախմբելու փոխարեն պառակտեցին, իմունիտետ բարձրացնելու փոխարեն խաղաղության օրակարգ քարոզեցին՝ ոչնչացնելով պայքարի ոգին ու այն բացառիկ տեսակը, որով միշտ հայտնի է եղել հայը:

Բա ի՞նչ անեին, եթե արաբատներ են…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել