Դատապարտելով Ադրբեջանի ոտնձգությունները՝ ընդդեմ խաղաղության օրակարգի՝ Նիկոլը հպարտությամբ հայտարարել է, որ Հայաստանը, այնուամենայնիվ, չի պատրաստվում շեղվել այդ օրակարգից՝ որպես հիմնավորում բերելով իր կողմից դրա համար որպես ինստիտուցիոնալ հիմք գնահատված եռակողմ հայտարարությունը:

Թվում է՝ Նիկոլը լավ բան է ասում՝ ջանալով Հայաստանի խաղաղասիրությունը մատուցել որպես նվիրվածության ապացույց՝ նոյեմբերի 10-ի հայտարարությանը հակառակ ադրբեջանական կողմի, որը, փաստորեն թքում է այդ հայտարարության վրա ու տարածաշրջանում առաջ տանում թուրքական օրակարգը: Նիկոլը դա, իհարկե, անում է ի լուր Մոսկվայի՝ կարծելով, թե Կրեմլում իրեն խաղաղասիրության համար մեդալ են տալու:

Բայց այստեղ ուշագրավն ու հարցեր առաջացնողը Կրեմլից Նիկոլին ուղարկվելիք-չուղարկվելիք մեդալը չէ, այլ՝ այն, թե ինչ է այսուհետ ևս ենթադրելու «խաղաղության դարաշրջանը»:

Փստորեն՝ Նիկոլն ասում է, որ Հայաստանի կեցվածքում ոչինչ չի փոխվելու, ու իրենք շարունակելու են խաղաղության օրակարգն առաջ տանել: Հարց՝ արդյոք Լաչինում կատարվողից հետո է՞լ են տարբեր ՔՊ-ական թրկասերներ՝ գռզոները, անդոններն ու գուգոները, շարունակելու հայ հանրության «ականջներից լապշա կախելու» իրենց ջանքերը՝ նկատի ունենալով այն, թե մինչև հիմա ինչպես է Նիկոլի թիմն առաջ տարել խաղաղութան օրակարգը: Կամ արդյոք Նիկոլի հայտարարությունը ենթադրո՞ւմ է, որ գռզոները շարունակելու են թուրքերի հետ ազատ առևտրից ակնկալվող իրենց օգուտների մասին հեքիաթները պատմել հայ հանրությանն ու կրկին համոզել, որ եթե հայը չատի թուրքին, թուրքը կբարեկամա հայի հետ, ու սաղ «տոչնի» կլինի:

Ոչ միայն բացառված չէ, այլև խիստ հավականական է թվում այս ամենը՝ նկատի ունենալով նախ՝ այն, որ ՔՊ-ում միշտ է առկա ստեղծագործական մտքի ճգնաժամ, երկրորդ՝ դա է թելադրում ոմանց գրպանային շահը. բա է՛լ ի՞նչ խաղաղութան օրակարգ, եթե մեջը փող չկա, ևուրեմն որպեսզի խաղաղութան օրակարգը փողաբեր լինի, պետք է այն առաջ մղել թուրքական մեթոդաբանությամբ՝ բթացնելով մարդկանց հոգնած ուղեղները, ինչը, սակայն, չի երաշխավորելու ցանկալի ադյունքը. հասարակությունը մասամբ գուցե միամիտ է, բայց ոչ անհույս տխմար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել