Ինչպես տեղյակ եք Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ իրավիճակը ծայրահեղ սրվել է, տեղի ունեցած մարտերի հետևանքով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի 19 զինծառայող վիրավորվել է, 2 զինծառայող զոհվել, խնդրում եմ, մեկ րոպե լռությամբ հարգենք զոհված զինծառայողների հիշատակը։ Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության նիստի մեկնարկին Փաշինյանն անդրադարձավ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների առաքելությանը։
«Ադրբեջանը շարունակաբար շահարկում է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զինված ուժերի ներկայությունը։ Պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի հանրապետության զինծառայող չկա»,–ասաց Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել