Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի լիազորություններն այսօրվանից համարվում են դադարած։

«Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի Վիգենի կողմից 2022 թվականի օգոստոսի 2-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է

1. 2022 թվականի օգոստոսի 3-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Վիգենի Սիմոնյանի լիազորությունները համարել դադարած», - նշված է ԲԴԽ որոշման մեջ, որը ստորագրված է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի կողմից։

Նշենք, որ Տիգրան Սիմոնյանը 2018 թվականի մայիսի 17-ին է նշանակվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, սակայն երեք ամիս անց հրաժարական է ներկայացրել, և 2018 թվականի սեպտեմբերի 6-ին նրա լիազորությունները դադարեցվել են:

Այնուհետև 2020 թվականին նա նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում, օգնել է Ռոմանոս Պետրոսյանին: Այս տարվա հունիսին ազատվել է պաշտոնից: Իսկ հոկտեմբերին նորից վերադարձել դատական համակարգ:

Հիշեցնենք, որ Տիգրան Սիմոնյանն այն դատավորն է, որ կլանքի որոշում էր կայացրել «Սիսական» ջոկատի հրամանատար, Արցախյան 3 պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել