Կարդացի թորոսյան արսենի բարբաջանքը «խաղաղության» մասին։ Ընդհանրապես թորոսյան արսենի տեսակն ա տենց եղել. նա ստորաքարշ կյանքը նախընտրում ա արժանապատիվ մահից, դրա համար էլ կարծում ա, որ կյանքը պետք է նախընտրել մահից, որ չբնաջնջվենք։ Ինքը վստահաբար պատմություն գիտի, ու գիտի, որ շատ դեպքերում հենց գիտակցված մահով են կանխել բնաջանջումները։ Բայց իրան ձեռնտու չի հիմա հիշել դա։
Այս վերջին պատերազմում էլ հարյուրավոր տղերք գիտակցված մահվան են գնացել, որ կանխեն թշնամու առաջխաղացումը դեպի հայկական բնակավայրեր։ Ու կանխել են։ Պարզապես հետո էդ տղերքի զոհողությունը դավաճանեցին նույն թորսյան արսեններն ու նրաց խունտան, որ հետո ասեն՝ «Դե տեսա՞ք, անիմաստ զոհվեցին»։
Ասել եմ ու էլի կկրկնեմ. կեղծ են խաղաղության մասին բոլոր թեզերը։ Չկա խաղաղություն։ Կան ուժեղներ ու թույլեր։ Դու կամ ուժեղ ես քո բանակով ու տնտեսությամբ և քեզ հարգում են, չեն հարձակվում քո վրա ու դու խաղաղ ես ապրում, կամ թույլ ես ու քեզ ոտատակ կտան՝ այդ ողջ ընթացքում խաղաղության մասին լոլոներ պատմելով։ Արխային նստած տեղդ քեզ ոչ ոք խաղաղ կյանք չի նվիրելու։
Հետևաբար սողալու համար ծնված արսենի բարբաջանքները նորություն չեն։ Իրենք միշտ են տենց անհայրենիք եղել։ Ու իրենք արդեն կատարել են իրենց առաքելությունը. ներսից քայքայել են պետության դիմադրողականությունը ու հիմա բորենիների պես փորձում են ծվատել էն վերջին առողջ հատվածին, որը չի համակերպվել նրանց քարոզած կեղծ օրակարգերի հետ։
Որոշողը դուք եք. կամ կհամակերպվեք, կամ կուլ կգնաք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել