Առավոտյան դիտարկում/մտահոգություններ էի ներկայացրել Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ, որի հիմքում սցենարային զարգացման 2 հիմնական ուղղություն էի մատնանշել՝ տարածքների պայմանավորված հանձնո՞ւմ, թե՞ ադրբեջանական շանտաժ։
Քիչ առաջ Արցախի նախագահը՝ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ ՊԲ հրամանատարն առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել զեկուցմամբ։
Պաշտոնական հաղորդագրության գլխավոր ասելիքը և ուշագրավ ձևակերպումն այն է, որ նախագահը «մի շարք ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ հանձնարարականներ է տվել»:
Խորքում, իսկ զուգահեռ՝ կուլիսներում, թեմաներ են եռում, որոնք կարող են Հայաստանի ու Արցախի համար ծանր հետևանքներ ունենալ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել