Անցած տարի ֆռենդներիցս մեկը մի մեկնաբանություն էր թողել ինձ մոտ, որը մինչև հիմա ուղեղիցս դուրս չի գալիս։ Անգամ սքրին եմ արել, պահել։ Ու ամեն անգամ, երբ ինձ թվում ա՝ «կարո՞ղ ա շատ եմ խոսում Եռաբլուրից կամ տղերքից, նրանց ընտանիքներից, կարո՞ղ ա մարդկանց անհոգ կյանքը խաթարում եմ իմ գրառումներով, նկարներով», անմիջապես այդ մեկնաբանությունն ա գալիս աչքիս առաջ։ Ու հասկանում եմ, որ չէ, ամեն բան ճիշտ ա արվում։
«Լավ եք անում որ մեր հոգիները տակնուվրա եք անում, մեզ մարդ եք դարձնում։ Շատերը նույնիսկ սրտի տեղը չգիտեն, գոնե դուք ցույց տվեք հա՛մ սրտի, հա՛մ հոգու տեղը». սա էր այդ մեկնաբանությունը։ Ու սա գրեցի, ասելու համար, որ անգամ, եթե ոմանք նեղվում են, որ պարբերաբար ստիպված եմ լինում հիշեցնել «անցած-գնացածը», մեկ ա, դա ևս իրենց իսկ համար ա արվում։ Իրենց մարդ մնալու, առանց հիշողության կենդանու չվերածվելու համար ա արվում։
Տղերքը չեն մոռացվելու։ Իրենք պատմության մեջ հավերժանալու, անմահանալու, ոչ թե մոռացության մատնվելու համար են զոհվել հանուն հայրենիք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել