Աբսուրդի երկիր՝ Նիկոլստան։
Կառավարությունը որոշել է մինչեւ 2030թ. 5-8 պետական բուհեր ստեղծել։
Եղած բուհերը չեք կարողանում պահել,ի՞նչ 5-8 նոր բուհ։
Դրա փոխարեն այդ գումարները տրամադրեք հայագիտական ֆակուլտետների ու ամբիոնների կատարելագործման եւ պետական սուբսիդավորման համար։
Եթե այսպես գնաց ՝ վաղը հայոց լեզվի ու հայոց պատմության մասնագետներ չենք ունենալու։
Այդ մասնագիտությունները պետական հոգածության եւ հատուկ ֆինանսավորման կարիք ունեն։
Բայց երեւի դուք հայագիտության հետ «պինդ խռով» եք։
Մնում է նոր ստեղծվող 5-8 բուհերն էլ թուրք-ադրբեջանական կրթական ծրագրերի տակ դնեք ու ամեն ինչ կընկնի իր տեղը։
Հ.Գ. Ի դեպ,դեռեւս 2020-ին հաստատված Ազգային Անվտանգության Ռազմավարական ծրագրից հանվել է հայապահպանությունը։
Երեւի դա էլ են նախկինները հանել …
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել