Դդումի արձանը

Հարությունյան Արայիկը որոշել է հարկատուներիս հաշվին արձանաշինությամբ զբաղվել. վերականգնելու են «Փառք աշխատանքին» քանդակը, որ հանրությանը խորհրդային շրջանից հայտնի է «Բանվորի արձան» անվամբ:

Նրանք, ովքեր ապրել են խորհրդային ժամանակներում, կվկայեն, որ ԽՍՀՄ-ում մեծ դեր էր հատկացված, շատ էր կարևորվում սիմվոլիզմը, որ համապատասխանում էր թե՛ պաշտոնական գաղափարախոսությանը, թե՛ շատ դեպքերում նաև այն իրականությանը, որում ապրում էին ԽՍՀՄ քաղաքացիները: «Բանվորի արձանը» այդ շրջանի գործ ու գաղափար է, որն արտացոլում էր այն ժամանակվա իրողությունները՝ սոցիալիստական աշխատանքի ու աշխատավորի հանդեպ պետության վերաբերմունքը, նպատակը, որի ուղղությամբ ընթանում էր երկիրը:

Ի՞նչ ուղղությամբ է ընթանում ներկայիս Հայաստանը, որտեղ ոմանք կարծես որոշել են վերակենդանացնել խորհրդային ավանդույթները: Հայաստանն այսօր այնպիսի մարազմատիկ իրավիճակում է հայտնվել, ՔՊ-ն այնպիսի մի գոյացութան է վերածել երկիրը, որ «Բանվորի աարձանի» փոխարեն տեղին կլիներ կանգնեցնել դդումի արձանը՝ բնորոշող ոչ միայն որոշ ՔՊ-ականների գլխի ձևը, այլև՝ նոր Հայաստանի անկապությունը:

Իսկ այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ են իշխանությունները որոշել արձանաշինությամբ զբաղվել, պարզից էլ պարզ է. ա) փող լվանալու առիթ է, բ) PR-ի սպեցիֆիկ ձև: Կկառուցեն ու այնպես կգովազդեն, որ կթվա, թե Հայաստանում գործը շատ է, աշխատավորներն էլ՝ բացարձակ արժեք: Մինչդեռ իրականությունն այն է, որ ո՛չ աշխատանք կա, ո՛չ էլ՝ հարգանք՝ աշխատավորի հանդեպ:

Ձրիակեր ՔՊ-ականների երկրում ի՞նչ հարգանք՝ սեփական հացը աշխատանքով վաստակող հայի հանդեպ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել