Ռուսաստանը, հաշվի առնելով Արևմուտքի գործողությունները, չի բացառում այն սցենարը, որով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին այլևս Շենգենյան վիզա չի տրվի։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչության տնօրեն Իվան Վոլինկինը։

 «Նախարարությունը ուշադիր արձանագրում է Եվրոպայից հնչող կոչերը՝ դադարեցնելու ռուսներին շենգենյան վիզաների տրամադրումը։ Այդ հայտարարությունների մեծ մասն անում են օդիոզ քաղաքական կամ հասարակական գործիչները՝ ռուսաֆոբները։ Միևնույն ժամանակ, մենք արդեն տեսնում ենք Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման փաստացի ամբողջական կասեցում Ռուսաստանում գտնվող Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Չեխիայի և Էստոնիայի հյուպատոսական հիմնարկներում»,–ասել է նա

ՌԴ ԱԳՆ վարչության ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է աջակցել Ռուսաստանի Դաշնության և Եվրոպայի քաղաքացիների փոխադարձ ուղևորությունների հնարավորության պահպանմանը և հույս ունի ԵՄ–ն ողջախոհ կգտնվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել