Թորոսյան Արսենի վարդագույն մտավարժանքը

Թորոսյան Արսենն է կրկին աչքի ընկել իր անհեթեթ մտքերով՝ ընդդիմությանը մնեղադրելով պետությունը թուլացնելու համար: Մասնավորապես՝ մեկնաբանելով ընդդիմության՝ միայն սեփական օրակարգով ԱԺ վերադարձի մասին հայտարարությունները՝ Թորոսյան Արսենը բացահայտել է, որ այդ «սեփական օրակարգը» նիկոլի նկամամբ իմպիչմենթի գործընթաց սկսելն է լինելու ու հայտարարել, որ «քաղաքական շոուն» միտված է լինելու՝ տպավորություն ստեղծելու քաղաքացիների և արտաքին աշխարհի մոտ, որ իշխանությունը կայուն և մոնոլիտ չէ: «Հետևաբար՝ ընդդիմությանը անհրաժեշտ է հենց այդ ներքաղաքական ապակայունացման իմիտացիան՝ նաև արտաքին քաղաքական մարտահրավերներին մեր երկրի դիմակայության իջեցմամբ, ինչին բազմիցս ականատես ենք եղել, և նրանց չի հետաքրքրում ինքնին գործընթացը մինչև վերջ տանելը»,-թյուրիմացաբար եզրահանգել է Թորոսյան Արսենը:

Թորոսյան Արսենի բարբաջանքներում երկու մանիպուլյացիոն բնույթի շեշտադրում կա արված. մեկն այն է, թե իբր ընդդիմությունը փորձում է արտաքին ճակատում Հայաստանին վնաս բերել՝ Նիկոլի «դուդուկի տակ չպարելով», մյուսն էլ, թե իբր ընդդիմությունն ի սկզբանե Նիկոլին հեռացնելու խնդիր չի դրել ու չի էլ դնելու:

Նախ առաջինի մասով նկատենք, որ իրականությունը բացարձակ հակառակն է. եթե ընդդիմությունն իրեն չդրսևորեր այնպես, ինչպես դրսևորեց՝ Նիկոլին ցույց տալով իր իսկական տեղն ու բացահայտելով իշխանությունների հասարակական ռեյտինգի իրական մակարդակը, աշխարհին ապացուցելով, որ Նիկոլը չունի բավարար լեգիտիմություն՝ հայ ժողովրդի անունից թշնամիների հետ գնալու հայադավ գործարքի, ապա այսօր գուցե Հայաստան չլիներ էլ կամ լիներ, բայց՝ վերագծված սահմաններով՝ հօգուտ Արդրբեջանի:

Ինչ վերաբերում է երկրորդին, ապա դա առհասարակ տխմարության գագաթն է, քանզի ցանկացած ընդդիմության գործունեության ու գոյության հիմնական նպատակն իշխանություններին «ձեռնոց նետելն» ու քաղաքականապես հյուծելն է այնքան, քանի դեռ իշխանությունները ստիպված չեն հեռացել: Այլ հարց, որ իշխանությունները կարող են այնքան անբարոյական լինել ու ռսպի, որ բանը հասցնեն արյուն թափելուն՝ կարմիր գիծ, որը ոչ բոլոր քաղաքակքն ուժերն են պատրաստ հատել: Կոնկրետ դիմադրության շարժման պարագայում ակնհայտ էր դարձել, որ Նիկոլը նոր կոտորած սարքելու գնով անգամ չի պատրաստվում հեռանալ: Ավելին՝ Անիկոլին արյուն էր պետք, որ լեգիտիմ հիմքեր ունենա՝ ձերբակալելու ընդդիմության առաջնոդներին: Հետևաբար՝ խնդիրը ոչ թե ընդդիմության անսկզբունքայնությունն էր, այլ՝ իշխանությունների բարբարոսությունը. ընդդիմությունը այս ամենը հասկանալով է, որ չկորցրեց ինքնատիրապետումն ու ջուր չլցրեց Նիկոլի ջրաղացին:

Այնպես որ՝ արսենթորոսյանների նմանօրինակ մտավարժանքներն ընադմենն ինքնաներշնչանքի ժանրից են. պարապ մարդիկ են, մի բանով օրերը լցնում են, որ շատ չձանձարանան՝ միաժամանակ երազելով միամիտներին իրենց թարթափը գցելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել