Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մտածում Մադրիդի «Ռեալ» վերադառնալու մասին, հայտնում է Marca-ն։

37-ամյա Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում» խաղացել է 2009-ից 2018 թվականներին։ Մադրիդյան թիմի կազմում անցկացրած 436 խաղում նրա ակտիվում 446 գոլ է և 131 գոլային փոխանցում։

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» է վերադարձել 2021 թվականի ամռանը։ Նախորդ մրցաշրջանում նա «կարմիրների» կազմում անցկացրել է 39 խաղ՝ դառնալով 24 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա կարող է հեռանալ թիմից։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։ Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել