Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող սոցիալական մեդիա խմբերը լուսանկար են տարածել, որի բովանդակությունն ինքնին հաղորդագրություն է հանցագործության մասին։

Լուսանկարը կցված է ստորեւ, բայց զգայուն մարդկանց լավ է այն չնայել. անհնար է առանց դողի եւ զայրույթի նայել այրված շան լուսանկարին:

Որտեղ, երբ եւ ում կողմից է արվել լուսանկարը, դեռ հայտնի չէ։ Սակայն գրառումներից մեկի մեկնաբանություններից հետեւում է, որ սպանված կենդանու մարմնի վրա կան ծակած հետքեր, որոնցից կարելի է եզրակացնել, որ շանը նախ անշարժացրել, ապա այրել են:

Այս հրեշավոր, ամոթալի արարքը պետք է հետաքննվի, եւ դրա հեղինակը կամ մեղավորները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ՝ հոգեբուժական փորձաքննության անցկացմամբ։ Հոգեպես առողջ մարդը չի կարող այդպիսի բան անել։ Ավելորդ է ասել, թե ինչ վտանգ է այդպիսի վիժվածքը ներկայացնում երեխաների համար:

Կենդանիների իրավունքների պաշտպաններն իրենց ֆեյսբուքյան խմբերում դիմում են ոստիկանությանը՝ հրապարակումները որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու պահանջով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել