Նիկոլի թիմակիցները ժամանակին մեծ-մեծ «փրթում» էին՝ Ակնան մեր հայրենիքն է ու նռերով ֆոտոսեսիա անում։
Իսկ այսօր հնազանդորեն հայտարարում են,որ տարածքային պահանջներ չունեն հարեւան երկրներից։
Ոչ մի խոսք Հայաստանի 41 քառակուսի կիլոմետր տարածքի օկուպացիայի մասին։
Սրանք Հայաստանը դանդաղ դառձնում են օտար պետությունների ձեռքին մանրադրամ,որը զուրկ է ազգային ու պետական որեւէ տարրից։
Իսկ մենք…գրառումներ ենք անում:
Կարծում ենք ,որ պայքարելով ու անհամաձայնություն հայտնելով ՝ապագա սերունդների մոտ մեր մեղքի բաժինը կարող ենք քչացնել։
Բայց կա ակնհայտ ճշմարտություն՝ կարեւոր է արդյունքը։
Իսկ արդյունքն այսօր՝ Հայաստանի օկուպացումն է նիկոլիզմի,հակապետական ու հակազգային ուժերի կողմից։
Հայաստանի փոխարեն որոշում են բոլորը,կրկնում եմ բոլորը,թուրքերը,անգլիացիները,ամերիկացիները,ռուսները…..հայերը նույնիսկ կարծիք արտահայտելու իրավունք էլ չունեն։
Չնայած դրանցից ի՞նչ հայ։
Հայը Վարդանն էր,Խորենացին էր,Նժդեհն էր….
Թողես ասեն ՝Շարմազանովը հույն է :
Այո,ես ամբողջությամբ հույն եմ ու ամբողջությամբ՝ հայ։
Ես հավատարիմ եմ եւ հորս,եւ մորս։
Իսկ դուք ու՞մ… Թուրքիայի՞ն,Արեւմուտքի՞ն,Հյուսիսի՞ն…ու՞մ։
Աթոռին ու պաշտոնին։
Սա է այսօրվա իրականությունը։
Ու այս իրականության մեջ կա նաեւ իմ եւ մեր մեղքը։
Այսպես շարունակվելու դեպքում՝պատմությունը մեզ չի ներելու,հաստատ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել