Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ծառայություններն առաջարկվել են «Մանչեսթեր Սիթիին»։ Այս մասին հայտնում է armsport.am-ը՝ հղում անելով Le Parisien-ին։

Աղբյուրի փոխանցմամբ, անգլիական ակումբը հրաժարվել է ՊՍԺ-ի հետ բանակցություններ սկսելու հնարավորությունից։ «Մանչեսթեր Սիթիում» չեն ցանկանում ձեռք բերել բրազիլացուն, քանի որ գոհ են իրենց հարձակման գծից։ Հաղորդվում է նաև, որ անգլիական թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի ցանկանում հավասարակշռությունից գցել թիմն այնպիսի աստղային ֆուտբոլիստի տեղափոխությամբ, ինչպիսին Նեյմարն է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարը չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեի ծրագրերում։

Նեյմարը 2017 թվականին է դարձել ՊՍԺ-ի ֆուտբոլիստ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել