Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը հրաժարվել է տեղափոխվել «Տոտենհեմ»՝ Անգլիայի Պրեմիեր լիգա վերադառնալ չցանկանալու պատճառով, որտեղ խաղացողը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» 2015-ից 2017 թվականներին:

Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» մտադիր է բաժանվել Մեմֆիսից և նրա տրանսֆերի դիմաց խնդրում է ավելի քան 20 միլիոն եվրո։

Մեմֆիսը միացել է «Բարսելոնային» 2021 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Դրանից հետո Մեմֆիսը 37 խաղում դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը։

2013 թվականին Մեմֆիսն իր նորամուտը նշեց Նիդեռլանդների ազգային հավաքականում՝ 79 խաղում դառնալով 42 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել