Shamshyan.com-ը գրում է.

Այսօր, հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են  Haise մակնիշի շտապօգնության և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանած շտապօգնության ավտոմեքենան վիրավորին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան էլ դուրս է եկել հանդիպակաց և բախվել բնակչի տան շինության պատին, կոտրելով նաև փայտյա սյունն ու գազի հաշվիչի սյունը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայրում կրքերը շիկացան, երբ մի խումբ քաղաքացիներ շտապօգնության ավտոմեքենայի վարորդի հետ սկսեցին վիճաբանել, վեճը կանխեցին պարեկները:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «Աբովյան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում և Աբովյանի հիվանդանոցից հիվանդ էր տեղափոխում Երևանի հիվանդանոցներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել