Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին պաշտոնապես ողջունել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին Սաադաբադի համալիրում, փոխանցում է Mehr-ը։

Թուրքիայի նախագահը ժամանել է Թեհրան՝ Աստանայի ձեւաչափի պետությունների ղեկավարների եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար, որը տեղի կունենա այսօր Թեհրանում։ Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները կքննարկեն խաղաղության գործընթացը Սիրիայում։

Սպասվում է, որ այցի ընթացքում Էրդողանը կհանդիպի Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կքննարկի երկկողմ համագործակցությունը եւ կանդրադառնա վերջին զարգացումներին տարածաշրջանում եւ աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել