Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա օգոստոսին՝ Մոսկվայում: Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Նշվում է, որ հանդիպման հստակ օրվա վերաբերյալ դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա:

Հիշեցնենք, որ հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էին բերել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մայիսին Բրյուսելում Եվրոպական խորհրդի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Հանձնաժողովները նախագահող փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը հանդիպել էին մայիսի վերջին՝ հայ-ադրբեջանական սահմանին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել