Hraparak.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180․1-ի հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին վարչական պատասխանատվության ենրթարկելու պահանջով դիմել է դատարան, հաղորդում է hraparak.am-ը։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի վերոնշյալ հոդվածը սահմանում է՝ Առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/e2751f5d20f0aaa2048e22e7782efc94
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել