Կեղծավոր Քիսոն

Նիկոլի մոտ ՄԻՊ աշխատող Քրիստիկը, մեկնաբանելով Արմեն Գրիգորյանի ողբերգական մահը, հայտարարել է, թե անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։ «Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում»,-մասնավորապես՝ հայտարարել է Գրիգորյանը:

Գրիգորյան Քրիստիննեի նման կեցվածքը դժվար է որակել որպես անկեղծ վրդովմունք կամ իրական մտադրությունների անկեղծ շարադրանք: ՄԻՊ-ը նո՞ր է տեղեկանում, որ նման խնդիր կա ՀՀ դատարաններում կամ արդյոք գլխի չի՞ ընկել, թե որն է եղել Արմեն Գրիգորյանի անձի հանդեպ դրսևորված առանձնակի անտարբերության ու արհեստականորեն սահմանված արգելքների շարժառիթը, երբ նույնիսկ արգելել են տեսակցությունները: Եթե ողբերգություն տեղի չունենար, արդյոք ՄԻՊ-ը նման բան կհայտարարե՞ր, թե՞ սա ընդամենը սեփական դեմքը փրկելու մի կեղծավոր փորձ է՝ հաշվի առնելով դեպքի հանրային հնչեղությունը:

Հենց հիմա տասնյակ քաղբանտարկյալներ կան հայաստանյան բանտերում, որոնց նկատմամբ դրսևորվում է այն նույն անօրինականությունը, ինչ Գրիգորյանի դեպքում: Արդյոք գոնե հիմա իշխանությունները կվերանայե՞ն իրենց անբարո ու անմարդկային կեցվածքը, թե՞ ՄԻՊ-ի հայտարարությունը բացառապես Արմեն Գրիգորյանի դեպքին է վերաբերվում. հնարավոր է, որ կնշանակեն մեղավորներ, իբր կպատժեն նրանց ու հարցը կփակեն:

Մեծ է հավանականությունը, որ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի. որքան շատ ընդդիմադիրներ վախճանվեն, այնքան Նիկոլի հոգին կփառավորվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել