Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։

Ինչպես տեղեկացնում է CNN Portuguesa-ն, այս երկրի ակումբներից մեկը 300 միլիոն եվրոյի սուպեր առաջարկ է արել պորտուգալացուն։

Տրանսֆերի վրա նախատեսվում է ծախսել 30 մլն, միջնորդներին վճարումների համար՝ 20 մլն, իսկ Ռոնալդուն 2 մրցաշրջանում երաշխավորված կստանա 250 մլն։

Պորտուգալացու համար կարիերան շարունակելու այս տարբերակը քիչ հավանական է գնահատվում։ Ռոնալդուն, թեև մտադիր է այս ամառ հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», սակայն պատրաստվում է առնվազն մեկ մրցաշրջան անցկացնել Եվրոպայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել