Դավոյան Արփիի գորշ իրականությունը

Դավոյան Արփին ընդդիմության պատգամավորներին մեղադրել է կաղապարվածության համար՝ հայտարարելով, թե նույնիսկ հարցեր բարձրացնելիս կամ դրանց պատասխաններին արձագանքելիս պատգամավորներն ինքնուրույն չեն ու կառավարվում են իրենց վերադասների կողմից: Միաժամանակ ՔՊ-ականը հավաստիացրել է, թե այդ առումով ՔՊ-ի ներսում կատարյալ ազատություն է. իրենք իբր չունեն ինքնաարատահայտման պրոբլեմ:

Դավոյան Արփիի խոսքի հիմնական նպատակը պարզ է. «տիկինը», ՔՊ-ական կոմպլեքսներն ու բարքերը պրոյեկտելով ընդդիմության վրա, փորձել է կոծկել սեփական թիմում եղած խնդիրները՝ չհասկանալով, որ նման տրյուկներով անհնար է վարդագույն ներկել ՔՊ-ական գորշ իրականությունը:

Բանն այն է, որ ի տարբերություն ընդդիմության, ՔՊ-ական թիմը գլխավորապես կազմված է «դաուններից»՝ որոնք կառավարվում են բացառապես SMS-ների միջոցով, ինչը թերևս պայմանավորված է նախևառաջ նրանով, որ մեծագույն ցանկության դեպքում անգամ ՔՊ-ականների առնվազը գերակշիռ մեծամասնության մտավոր ունակությունները չեն կարող բավարարել՝ ձգելու ԱԺ պատգամավորի պարտականությունների պատշաճ կատարմանը: Օրինակ՝ Աղազարյան Հովիկին կարելի՞ է առանց նախնական «ինստրուկտաժի» հանրային խոսք հնչեցնելու իրավունք տալ կամ նույն Գրիգորյան Նարեկին՝ խոսքի իրավունք՝ առանց հստակ շարադրված SMS-ի: Դե իսկ տխրահռչակ «Նավակ Ճոճողի» մասին խոսելն ընդհանրապես ավելորդ ենք համարում՝ նրա գործունեությունը դասելով «No comment»-ի ժանրին…

Մյուս կողմից՝ ՔՊ-ականների մոտ բացարձակ բռնատիրություն է տիրում՝ պայմանավորված նաև Նիկոլի բնույթով. նա անձամբ է կառավարում ու վերահսկում յուրաքանչյուր ՔՊ-ականի վարքը խորհրդարանում՝ հիմնական պլանից չշեղվելու ու սեփական թիմում կամայականությունները բացառելու համար:

Նիկոլին հենց «դաուններ» են հարկավոր՝ նրանց ֆոնին «վունդերկինդ» թվալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել