Թուրքիա–Հայաստան սահմանին մոտ գտնվող Իբիշ գյուղի մերձակայքում ականազերժման աշխատանքներ են իրականացնում։

Այս մասին գրել է Կարսի տեղական Karsgazete թերթը՝ վկայակոչելով քաղաքացիների պնդումներին, թե մոտ 20 օր առաջ իսրայելական մի ընկերություն Հայստանի հետ սահմանակից Իբիշ գյուղի մերձակայքում ականազերծման աշխատանքներ է իրականացնում։

Ըստ թերթի, այս փաստի առթիվ որեւէ պաշտոնական պարզաբանում դեռ չկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել