Tert.am-ը գրում է․

Գերմանիան օգոստոսի 1-ից ամբողջությամբ կհրաժարվի ռուսական ածխից, իսկ դեկտեմբերի 31-ից՝ նաև նավթից։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ տնտեսական հարցերով օգնական Յորգ Կուկիսին։

«Յուրաքանչյուրը, ով ծանոթ է «Դրուժբա» նավթամուղի պատմությանը, որը խորհրդային կայսրության գործիքն էր Արևելյան Եվրոպայում, գիտի, որ այդ կախվածությունից ազատվելը դյուրին գործ չէ, սակայն դա հենց այն է, ինչին մենք կհասնենք մի քանի ամսից», - հայտարարել է Կուկիսը Սիդնեյում հուլիսի 12-13-ն ընկած ժամանակահատվածում անցկացվող միջազգային էներգետիկ ֆորումի ժամանակ։

Նրա խոսքով՝ այժմ Գերմանիայի համար ամենաբարդը ռուսական էներգետիկ ռեսուրսներին այլընտրանք գտնելն է լինելու, ինչի համար Գերմանիան արագորեն զարգացնում են հեղուկ բնական գազի ընդունման համար նախատեսված տերմինալները։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն ու Կատարը միասին կարող են Եվրոպային մոտ 30 միլիարդ խորանարդ գազ տրամադրել, սակայն առայժմ դա բավական չի լինի ռուսական գազին փոխարինելու համար։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել