ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա օրերին կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահին։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Իրան», - ասված է գործակալության թվիթերյան էջում արված հայտարարության մեջ։

Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել