ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրել է որոշում, համաձայն որի՝ ԱԺ–ն արտահերթ նիստ կգումարի և կդիմի Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով։

Որոշման մեջ ասվում է․«Հիմք ընդունելով Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական oրենքի 156-րդ հոդվածը, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 5-րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական oրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների  լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Ըստ այդմ՝ մանդատներից ՍԴ-ի դրական որոշման դեպքում կզրկվեն Խորհրդարանի ընդդիմադիր բոլոր պատգամավորները, բացի Թագուհի Թովմասյանից և Իշխան Զաքարյանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել