ArmLur.am-ը գրում է․

Նոր տնային գործերս վերջացրել էի, ու ահավոր ուժեղ ցնցում: Պահարանների դռները բացվեց, մինչեւ հիմա ուշքի չեմ գալիս, խայտառակ վիճակ էր: Այս մասին  ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Ղազանչի Վարչական ղեկավար Սիմոնյան Լուսինեն՝ խոսելով այսօր Բավրա գյուղի մոտակայքում գրանցված երկրաշարժերի մասին:

«Մինչև հիմա շատ վախեցած ենք, մի քանի ուժգին ցնցում  եղավ, բարեբախտաբար փլուզումներ չեն եղել»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 07:36-ին, Բավրա գյուղից 14 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 6 բալ:

Դրանից հետո տեղական ժամանակով ժամը 09:10-ին  Բավրայից 15 կմ հյուսիս-արևելք գրանցվել է եւս մեկ երկրաշարժ՝ օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով, ուժգնությունը էպիկենտրոնում՝ 5 բալ:

Իսկ ժամը 10:14-ին գրանցվել է երկրորդ երկրաշարժը՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել