Tert.am-ը գրում է․

Messier Group-ի հետ կապված «СЗ «Мессиер Аминьевская» և «СЗ «Мессиер Рязанская» ընկերությունները Մոսկվայի արևմուտքում և արևելքում երկու տրանսպորտային հանգույց ձեռք բերելու հայտեր են ներկայացրել: Այս մասին գրում է vedomosti.ru-ն՝ վկայակոչելով Մոսկվայի ներդրումային պորտալի կայքում հրապարակված փաստաթղթերը։

Այսպիսով, առաջին կառույցը համաձայնել է Ամինևսկոյե և Օչակովսկոյե մայրուղիների խաչմերուկում 1,6 հեկտար տարածք ունեցող «Аминьевское шоссе» հանգույցի համար վճարել 115 միլիոն ռուբլի (մեկնարկային գինը 83 մլն):

Ըստ փաստաղթերի՝ այնտեղ հնարավոր կլինի կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր՝ 46 400 քմ մակերեսով: Այս լոտի գնման հայտ է ներկայացրել նաև «Լիդեր» ընկերությունը, որը, «СПАРК-Интерфакс»-ի տվյալներով, կապված է «Տաշիր»-ի հետ։ Դրա բաժնետոմսերի առնվազն 50 տոկոսը պատկանում է խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանին։ Բայց ընկերությունը լոտի համար առաջարկել է ընդամենը 84,5 մլն ռուբլի, ասվում է արձանագրության մեջ։

Իսկ «СЗ «Мессиер Рязанская»-ի կողմից «Рязанская» տրանսպորտային հանգույցի գնման հայտը միակն է եղել: Այնուհանդերձ, 84,4 մլն ռուբլի մեկնարկային գնի դեպքում ընկերությունը կվճարի 95 մլն ռուբլի։ Մոսկվայի քաղաքապետարանը Ռյազանսկի պողոտայի 0,5 հա ընդհանուր մակերեսով հանգույցի տարածքում թույլ է տվել կառուցել գրասենյակային կենտրոն՝ 58 300 քմ մակերեսով։

Messier Group-ը մասնագիտացած է բնակելի և առևտրային անշարժ գույքի զարգացման, ալկոհոլային խմիչքների և գյուղատնտեսության, ակտիվների կառավարման և խորհրդատվության ոլորտում՝ համաձայն ընկերության կայքի տեղեկատվության: Դրա հետ աշխատած երկու խորհրդատուներ նշել են, որ այն կապ ունի հայ գործարար և քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի հետ։


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել