«Ֆուտբոլիստ» Գուգոն

Անդրադառնալով եռամսյա հավաքներին ու դրանց վերաբերյալ ընդդիմության արձագանքին՝ Արսենյան Գուգոն հայտարարել է. «Ես իմ համար արեցի մի հետևություն, որը ֆուտբոլային տերմինաբանություն է… ասենք երբ որ հարցը հասնումա ասենք Երևանում հայրնեիքի պաշտպանույթյանը, իրենք ըտեղ հանդես են գալիս որպես հայրենիքի պաշտպաններ: Հենց հարցը հասնումա զորահավաքին, իրանք ըտեղ՝ կիսապաշտպան են հանդես գալիս. ստեղ կան, ընդեղ չկան…»:

Գուգոն, փաստորեն, իրեն որոշել է տալ ֆուտբոլին՝ երևի փափագելով գերազանցել Պելեի ռեկորդը: Տվյալ պարագայում, սակայն, Գուգոն մեկ այլ բանի ռեկորդ է սահմանել՝ անցնելով բարոյականության բոլոր սահմաննները:

Հայրենիքը Իլհամի համար ֆուտբոլի գնդակ սարքած ՔՊ-ական թիմի այս կարկառունը հասկացությունների ու երևույթների ջոկողության հարցում, փաստորեն, լրիվ դաուն է ու չի հասկանում, թե ինչի մասին է ահազանգում ընդդիմությունը:

Ո՞ւր էին գուգոները, երբ ընդդիմության առաջնորդները, ակտիվ մասնակիցներն ու նրանց որդիներն իրենց կյանքն էին դնում Արցախում 44-օրյայի ժամանակ ու դրանից առաջ: Զորահավաքին մասնակցելը պատիվ է ցանկացած հայի համար, պարզապես այստեղ ընդդիմությունը հստակորեն նշմարում է անդոնային տրամաբանությամբ քաղաքական այն թիրախավորումը, որ ակնհայտ է նույնիսկ միամիտների համար. բոլորն են հիշում տխրահռչակ Անդոնի՝ միառժամանակ առաջ արած հայտարարությունը՝ ընդդիմադիրներին թիրախային կերպով մասնակից դարձնելու զորահավաքներին: Տվյալ պարագայում քննադատվում է երևույթն ու գուգոների իրական մտայնությունը՝ այն, թե ինչպես է անգամ հայրենիքի պաշտպանության հարցը որոշ անբարոյականների կողմից քաղաքականացվում:

Ափսոս,մի հալալ ֆուտբոլ էինք նայում, Գուգոն դա էլ հարամեց…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել