ArmLur.am-ը գրում է․

Ինչպես հայտնի է մոտ մեկ ամիս առաջ Մոսկվայում սպանվել էր հայտնի հայ գործարար Հովհաննես Ղամարյանը (Քյավառցի Հովոն), որ Հայաստանում հետախուզման մեջ էր գտնվում 2013 թվականին Ռաֆիկ Մադոյանի (Քյավառցի Ռաֆո) սպանությունը նախապատրաստելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով։ Հովհաննես Ղամարյանի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր կիրառված կալանավորումը։ Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձած տեղեկություններով՝ դատարանի այդ որոշումը բեկանելու և Ղամարյանի կալանքը վերացնելու պահանջով նրա պաշտպան, փաստաբան Րաֆֆի Ասլանյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 2022 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ վարույթ է ընդունվել։

Ըստ նույն տեղեկությունների՝ պաշտպանը բողոքով պնդել է, որ 2013 թվականին Հովհաննես Ղամարյանի նկատմամբ հարուցված և երկու տարի անց արդարացման հիմքով կարճված քրեական գործը 2021 թվականին ապօրինի, օրենքի պահանջների կոպիտ խախտումներով է վերաբացվել, ուստի նույն թվականին նրա նկատմամբ հայտարարված հետախուզումն ու կալանքը նույնպես անօրինական են։ Նկատենք, որ այս քրեական գործը վերաբացեցին Մոսկվա կինոթատրոնի դեպքից հետո, թեև Մոսկվա կինոթատրոնի դեպքը Հովհաննես Ղամարյանի մեղադրանքի հետ կապ չունի, ուստի չի էլ բացառվում, որ Մոսկվա կիոթատրոնի սպանության վրեժը լուծեցին գործարարից: Գործարարի առեղծվածային սպանության գործով ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել