Lurer.com-ը գրում է.

ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամերիկացի գործընկեր Նեդ Փրայսի խոսքերը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպման պայմանների վերաբերյալ համեմատել է Բրիթնի Սփիրսի երգի հետ։

«Նեդ, քո այս հայտարարությունը նման է Բրիթնի Սփիրսի «Baby One More Time» երգի խոսքերին», - գրել է նա Telegram-ի ալիքում և մեջբերել ստեղծագործությունից մի քանի տող։

Երգում աղջիկն ասում է, որ իրեն «սպանում է մենակությունը», ինքը «խելագարվում է», բայց շարունակում է հավատալ, որ քնարական հերոսն իրեն նշան կտա և կզարմացնի։

Զախարովան հավելել է, որ դրան կպատասխանի իր իսկ ««June Song» երգի խոսքերով։ Կոմպոզիցիայում ասվում է՝ «Հունիսն ավարտվեց, քո իշխանությունը թուլանում է, և ես կփախչեմ այս ստից»։

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է առիթ տա Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հանդիպումը կազմակերպելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել