Ռուսական էստրադայի երգիչ, ՌԴ ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը Հայաստանում է։

Նա երեկ մասնակցել է գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսին Ալեքսանյանի հարսանյաց հանդեսին, երգել մասնակիցների համար։

Այսօր ռուսական էստրադայի աստղը այցելել է Գեղարդ։ Ինստագրամի իր էջի սթորիներ բաժնում նա տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում է, որ նրան ուղեկցում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի կինը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել