Armsport.am-ը գրում է.

58-ամյա իսպանացի մարզիչ Էռնեստո Վալվերդեն նշանակվել է Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

«Ատլետիկի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիան 2021-2022 մրցաշրջանի ավարտին լքեց ակումբը։

Վալվերդեն որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Ատլետիկում» 1990-1996 թվականներին։

Բացի այդ, նա երկու անգամ մարզել է թիմը՝ 2003-2005 և 2013-2017 թվականներին։ 2017-ից 2020 թվականներին Վալվերդեն եղել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել