Tert.am-ը գրում է․

Կառավարության նիստի ժամանակ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը որպես Սահմանադրական դատավորի թեկնածու ներկայացրեց փաստաբան Սեդա Սաֆարյանին։

Իր խոսքում Սեդա Սաֆարյանը նշեց․«Շնորհակալ եմ հավատի և վստահության համար։ Կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցությունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի և դուք չեք զղջա ինձ այդ բարձր պաշտոնին առաջադրելու համար»։

Նշենք, որ կառավարությունը որոշել է փաստաբան Սեդա Սաֆարյանին առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Նախագծում ասվում է. «Ղեկավարվելով Սահմանադրության  166-րդ հոդվածի 1-ին մասով և 213-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Սեդա Սաֆարյանի թեկնածությունը»:

Սաֆարյանը եղել է Մարտի 1-ի գործով նախկինում խորհրդարանում ձևավորված փաստահավաք խմբի անդամ: Բացի այդ, Մարտի 1-ի գործով տուժածների ներկայացուցիչն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել