Մաշված Տարոնը

Մեկնաբանելով Նիկոլի առցանց ասուլիսի հանդեպ բազմաթիվ ԶԼՄ-ների որդեգրած կեցվածքին՝ Չախոյան Տարոնը Նիկոլի ջրաղացին ջուր չլցնող ԶԼՄ-ներին մեղադրել է ժողովրդի ազատ կամարտահայտումը բոյկոտելու համար ու հայտարարել, թե այդ ԶԼՄ-ներն ու դրանց տերերը մաշվում են և շարունակելու են մաշվել: «Շարունակեք բոյկոտել, իսկ քարավանը գնում է․․․»,-լկստվել է Նիկոլի ստատուսչին:

Թե ինչու է Նիկոլն ընտրել սեփական քիմքին հաճելի ձևաչափ՝ խուսափելով ուղիղ տրվող հարցերից, հասկանալի է. մարդը վախենում է իրականության հետ առերեսումից, քանի որ լրագրողների հետ ոչ առցանց շփման ադյունքում կարող են ի լուր աշխարհի հնչել հարցեր, որոնց տակից ՔՊ-ի հավերժական «վաժակը» չի կարող դուրս գալ:

Տարոնին ու նրա տիրոջը մնում է ինչ-որ կերպ քողարկել սեփական վախերը՝ «բոչկա գլորելով» այլակարծության ու ազատ խոսքի իրական պաշտպան դարձած ԶԼՄ-ների ուղղությամբ:

Իրականում մաշվում են ոչ թե ԶԼՄ-ներն, այլ տարոններն ու նրանց տերերը, իսկ կոնկրետ Չախոյան Տարոնին մաշում է անձամբ Նիկոլը օրուգիշեր:

Իսկ թե ինչու է մղկտում Տարոնի սիրտը, պարզից էլ պարզ է. նրա շեֆը կորցրել է լեգիտիմությունը ոչ միայն հանրության շրջանում կամ քաղաքականության մեջ, այլև՝ ԶԼՄ-ների աչքում: Եթե չկորցներ, եթե չգիտակցեր իր թույլ ու անպաշտպան լինելը, նորմալ ասուլիս կտար՝ հանրությանը հրամցնելով կնճռոտ հացերի պատասխանները, իսկ Տարոնն էլ ավելորդ անգամ չէր մաշվի՝ չիմանալով ինչպես պարտակել Նիկոլի թուրքական քարավանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել