Tert.am-ը գրում է.

Լույս հունիսի 27-ը լրացել է Ռուսաստանի մոտ 100 մլն դոլարի եվրապարտատոմսերի տոկոսների վճարման արտոնյալ ժամկետը, ինչի հետևանքով գրանցվել է վերջին հարյուր տարում Ռուսաստանի համար արտաքին պարտքի դեֆոլտը, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով պարտքային պարտավորությունների պայմանները։ Դրանց համաձայն՝ հունիսի 26-ին ավարտվել է մոտ 100 մլն դոլարի եվրապարտատոմսերի տոկոսների վճարման արտոնյալ ժամկետը։

Նախօրեին հաղորդվել էր, որ եթե ներդրողները գումարը չստանան մինչև վերջնաժամկետը, ապա երկուշաբթի առավոտյան տեղի կունենա «դեֆոլտ»։ Bloomberg-ի տվյալներով՝ Ռուսաստանի համար սա արտաքին պարտքի առաջին դեֆոլտն է վերջին հարյուր տարվա ընթացքում՝ սկսած այն պահից, երբ 1918 թվականին իշխանության եկած բոլշևիկները հրաժարվեցին վճարել Ռուսական կայսրության պարտքերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել