Lurer.com-ը գրում է.

Եկատերինբուրգում «Երաժշտության գիշեր» համերգի ժամանակ երկրպագուհին հարձակվել է ռուս փոփ երգչուհի ՄաքՍիմի վրա։ Տեսանյութը հրապարակել է Shot Telegram-ալիքը։

ԶԼՄ-ների տվյալներով՝ արտիստին հաջողվել է կատարել առաջին երեք թրեքերը։ «Իմ դրախտ» երգի ժամանակ երկրպագուհին բեմ է բարձրացել՝ գրկելու ՄաքՍիմին։ Անվտանգության աշխատակիցն անմիջապես վազել է նրա հետևից, սակայն կինը բռնել է կատարողի ձեռքից և քաշել նրան։ Արդյունքում երգչուհին ընկել է։

Կադրերում երևում է, թե ինչպես է ՄաքՍիմն ընդհատում կատարումը և զննում իր ձեռքը։ Անվտանգության աշխատակիցներն այդ պահին երկրպագուհուն դուրս են բերում բեմից, իսկ երգչուհին շարունակում է ելույթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել